Ինչ է նկատի ունեցել Անահիտ Ավանեսյանը՝ «իմ ենթակայությամբ բժիշկներ» ասելով – 5tv

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով պարգևավճարների վերաբերյալ հարցին, ասել էր՝ « Մեր պարգևավճարների կրկնակին մեկ ամսում ստացող բժիշկներ կան իմ ենթակայությամբ, զարմանում եմ Ձեր հարցին»: 

«News.5tv.am» առողջապահության նախարարի մամուլի խոսնակից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կարող է Անահիտ Ավանեսյանը իր ենթակայության ներքո աշխատող բժիշկներ ունենալ, ովքե՞ր են այդ բժիշկները, ի՞նչ կազմակերպությունում են աշխատում, ի՞նչ աշխատանքային պայմանագրով են ուղղակիորեն ենթարկվում Անահիտ Ավանեսյանին: 

Խոսնակը պատասխանեց, որ Ավանեսյանը գուցե բանավոր խոսքով ճիշտ չի ասել, նկատի է ունեցել առողջապահության նախարարության ենթակայության ներքո գործող 17 և մարզային 42 ԲԿ-ներում աշխատող բժիշկներին: 

Այսինքն՝ եթե «կառավարութունը Նիկոլ Փաշինյան է», ապա «Առողջապահության նախարարությունը Անահիտ Ավանեսյանը չէ»:

Leave a Comment