Առողջապահության նախարարությունը՝ ծննդատանն իրականացվող հիմնական կանխարգելիչ միջոցառումների մասին


Առողջապահության նախարարությունը կարևորում է և հետևողական է կանխարգելիչ միջոցառումների իրականացման հարցում՝ միտված երեխաների առողջության պահպանմանը, խնդիրների վաղ հայտնաբերմանը և վաղ միջամտությունների իրականացմանը: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:


 


Ծննդատանն իրականացվող հիմնական կանխարգելիչ միջոցառումներն են՝


 


– նորածնի պորտալարի սեղմում կյանքի 1-3 րոպեների ընթացքում (ոչ ավելի շուտ)` անեմիայի կանխարգելման նպատակով.


 


– նորածնի վաղ մոտեցում կրծքին՝ առաջին 30 րոպեի ընթացքում.


 


– մաշկ-մաշկին շփման ապահովում` նորածնի մարմնի ջերմաստիճանի, մաշկի առողջ միկրոֆլորայի ձևավորման և մայր-նորածին հոգեբանական կապի ստեղծում.


 


– նորածնի զննում, վիճակի գնահատում.


 


– աչքերի մշակում` գոնոբլեֆորեայի կանխարգելում:


 


Պատվաստումներ

▪️ ՎՀԲ` վիրուսային հեպատիտ Բ-ի կանխարգելման նպատակով
▪️ ԲՑԺ` տուբերկուլոզի կանխարգելման նպատակով


 


Սքրինինգներ

▪️ բնածին հիպոթիրեոզի,
▪️ ֆենիլկետոնուրիայի,
▪️ լսողության բնածին խանգարումների հայտնաբերման նպատակով,
▪️ անհասության ռետինոպաթիա (միայն անհաս նրածիններին),
▪️ սրտի բնածին արատների,
▪️ կոնքազդրային հոդի բնածին հոդախախտի,
▪️ ադրենոգենիտալ համախտանիշի վաղ հայտնաբերում
▪️ նորածնային ակնային սքրինինգ:


 


– Վիտամին Կ-ի ներարկում` նորածինների հեմոռագիկ համախտանիշի կանխարգելում


 


– Կրծքով կերակրման դիտարկում և գնահատում (ըստ անհրաժեշտության` կրծքով կերակրման խորհրդատուի աջակցություն)


 


– Նորածնի անվտանգության ապահովման մասին իրազեկում, այդ թվում` մեքենայում հատուկ մանկական նստատեղերի կիրառմամբ անվտանգ տուն տեղափոխելու մասին:

Leave a Comment