Նախօրեին ձերբակալված ՊԵԿ երեք պաշտոնյաները կալանավորվել են

Նախօրեին ձերբակալված ՊԵԿ երեք պաշտոնյաները կալանավորվել են

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում նախօրեին ձերբակալված հինգ անձանցից չորսի, այդ թվում՝ ՊԵԿ երեք պաշտոնատար անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բոլորն էլ բավարարվել են: Այս մասին NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում  ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ: 

Կոմիտեից հայտնել էին, որ վերջիններս մեղադրվում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու մեջ: 

Leave a Comment