ՊԵԿ-ի ձերբակալված պաշտոնյաները կալանավորվել են․ Հակակոռուպցիոն կոմիտե – Armenia Today

Պետական եկամուտների կոմիտեի՝ հունվարի 15-ին ձերբակալված 3 պաշտոնյաները կալանավորվել են, Armenia Today-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Կոմիտեից հավելել են, որ ՊԵԿ 3 պաշտոնյայի, ինչպես նաև նույն օրը ձերբակալված ևս 1 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բոլորն էլ բավարարվել են:

Հունվարի 16-ին կմոիտեից հայտնել էին, որ նրանք մեղադրվում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու մեջ: Ձերբակալվածների թիվը 5-ն էր։

Leave a Comment