Թե ինչու կալանք չի եղել, պետք է նախաքննության մարմինը պատասխանի․ Էջմիածնի նախկին քաղաքապետի գործով առաջին դատական նիստը մեկնարկեց

Կարող եմ ասել, որ ամեն դեպքում իմ հանդեպ ոչ մի կանխակալ կամ դրական այլ հովանավորչական վերաբերմունք չկա: Թե ինչու կալանք չի եղել, պետք է նախաքննության մարմինը պատասխանի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչով է պայմանավորված իր ազատության մեջ լինելն այն դեպքում, երբ նմանօրինակ դրվագներով ընդդիմադիր քաղաքական գործիչներին միանգամից կալանքի են տանում:

«Այսօր առաջին նախնական դատական նիստն է: Կլինի մամուլի ասուլիս, բոլորիդ կհրավիրեմ, այդ ժամանակ էլ կպատասխանեմ բոլոր հարցերին»,- նշեց նա:

 

Դիանա Գասպարյանն ու նրա ընտանիքի անդամները չեն ընդունում առաջադրված մեղադրանքները:
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ մեղադրանքը քաղաքի հողերի օտարմանն է առնչվում, ինչի շրջանակում էլ նրանք փողեր են լվացել: Քրեական գործը երկու հոդվածով է՝ փողերի լվացում և պաշտոնեական դիրքի չարաշահում։

Leave a Comment