Նարե՛կ ջան, ի տարբերություն ձերոնց՝ մարդիկ հայերեն կարդալ գիտեն ու կիրառում են նաև Google Translate. Խանդանյան


ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է տնային կալանքում գտնվող միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի այն հայտարարությանը, թե Թուրքիան աջակցում է Հայաստանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում:

«Նարե՛կ ջան, ի տարբերություն ձերոնց՝ Հայաստանի քաղաքացիները հայերեն կարդալ գիտեն, կարողանում են օգտագործել նաև Google Translate:

Իսկ ի՞նչ է իրականում ասել Թուրքիայի արտգործնախարարը: Ասել է, որ տարածաշրջանում կայունության և բարգավաճման գործընթացում Հայաստանի վարչապետի ունեցած կառուցողական դերին իսկապես աջակցում են»,- գրել է Խանդանյանը և հրապարակել Կարապետյանի հայտարարության տեսապատճենը:

332.jpg (50 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

180 դիտում

Leave a Comment