Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի և Փեզեշքիանի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետ
Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցից հետո հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի
գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի
քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ձգտում է նպաստել Իրանի
շուրջ և Մերձավոր Արևելքում իրավիճակի դեէսկալացիային։

«Ռուսաստանն այժմ այս օգնությունը տրամադրում է ոչ
միայն Իրանին, այլև ամբողջ տարածաշրջանին՝ տարածաշրջանային կայունության և խաղաղության
գործին, այդ թվում՝ նախագահի ակտիվության շնորհիվ, որն ուղղված է լարվածության դեէսկալացիային
նպաստելուն»,- նշել է Պեսկովը։

Նա նաև նշել է, որ Կրեմլը Իսլամական Հանրապետությունում
և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը գնահատում է որպես սաստիկ լարված։

Ավելի վաղ Պուտինը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանի
և տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հարցը։

 

Leave a Comment