
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում Սամվել Կարապետյանի գործով դատական նիստն է, որից առաջ նրա փաստաբանական խումբը հանդես է գալիս ճեպազրույցով։
Քիչ առաջ տեղեկացանք, որ Կարապետյանին կրկին տեղափոխելու են ԱԱԾ մեկուսարան։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն է բեկանել տնային կալանքի որոշումը։ Ըստ մամուլի՝ գործարարին կրկին ԱԱԾ մեկուսարան վերադարձնելու որոշում է կայացրել դատավոր Սուրեն Խաչատրյանը։