Մեկ անձ ձերբակալվել է զինծառայող Վահան Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ քրվարույթի շրջանակում

Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Մեկ անձ ձերբակալվել է զինծառայող Վահան Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ քրվարույթի շրջանակում


ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 2026 թվականի հունվարի 14-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը), հայտնում է ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։


«Վերջինս ձերբակալվել է: Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան», – նշել է Ավդալյանը Facebook–յան իր էջում։ 


Նշենք, որ հունվարի 14–ին ՊՆ–ն հայտնել էր, որ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։


Leave a Comment