https://arm.sputniknews.ru/20260116/arcakhi-baregvortsakan-himnadramy-steghtsvel-e-kariqic-nzhdeh-iskandarjan-97811911.html
Արցախի բարեգործական հիմնադրամը ստեղծվել է կարիքից․ Նժդեհ Իսկանդարյան
Արցախի բարեգործական հիմնադրամը ստեղծվել է կարիքից․ Նժդեհ Իսկանդարյան
Sputnik Արմենիա
Իսկանդարյանը պնդում է, որ Հայաստանի խոշոր հարկատուներից մի քանիսը մերժել են աջակցել արցախցիներին։ 16.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-16T13:24+0400
2026-01-16T13:24+0400
2026-01-16T13:30+0400
արցախ
նժդեհ իսկանդարյան
արցախցի
արսեն թորոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0f/87846050_0:0:1600:901_1920x0_80_0_0_d92d1f63f97374119e2a8bac6e48f80c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik․ Արցախի բարեգործական հիմնադրամի ստեղծման գաղափարն առաջացել է կարիքից, քանի որ ՀՀ կառավարության կողմից բավարար աջակցություն չի տրամադրվում, իսկ բազմաթիվ արցախցիներ աջակցության կարիք ունեն։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը՝ ներկայացնելով նաև հիմնադրամի գործունեությունը։Նրա խոսքով՝ հիմնադրամին նվիրատվություններ անելու և արցախցիների խնդիրները մասնակի մեղմելու համար ինքը դիմել է Հայաստանի խոշոր հարկատուներին, արցախցի ու հայաստանցի գործարարների, քաղաքական, հասարակական գործիչների, շատերից մերժում է ստացել։Արձագանքողներից է եղել գործարար Սամվել Կարապետյանը, որն աջակցություն է տրամադրել բենզինի պահեստի պայթյունից զոհվածների 238 ընտանիքներին և սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված 22 հայրենակիցների ընտանիքներին։ Նրա խոսքով՝ պայթյունից զոհվածների ընտանիքներն ամենախոցելի վիճակում են։Արձագանքողների թվում են եղել նաև Արցախի ազատամարտիկների միությունը, Գագիկ Ծառուկյանը, Լևոն Քոչարյանը, Սիրուշոն և ուրիշներ։«Տարեվերջին դիտում էի Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսը, երբ ներկայացնում էր, թե ինչ ծրագրեր են իրականացվում արցախցիների համար, ոսկեղենիկ հայերենով այնպես էր նկարագրված, որ մի պահ ինքս էլ զարմացա, եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչու է մեր ժողովուրդն այդքան վատ»,- նշեց Իսկանդարյանը։Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը չի համագործակցում Արցախի կառավարության հետ, ու դա է նաև պատճառը, որ արցախցիների հիմնական խնդիրները թիրախային չեն հասցեագրվում։ԼՂ–ից բռնի տեղահանված 4040 ընտանիք ստացել է բնակարանի հավաստագիր. Թորոսյան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0f/87846050_177:0:1600:1067_1920x0_80_0_0_4c69908e4aef25a1b30fdfb62d0d6e63.jpg.webp
արցախ, նժդեհ իսկանդարյան, արցախցի, արսեն թորոսյան
արցախ, նժդեհ իսկանդարյան, արցախցի, արսեն թորոսյան
Իսկանդարյանը պնդում է, որ Հայաստանի խոշոր հարկատուներից մի քանիսը մերժել են աջակցել արցախցիներին։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik․ Արցախի բարեգործական հիմնադրամի ստեղծման գաղափարն առաջացել է կարիքից, քանի որ ՀՀ կառավարության կողմից բավարար աջակցություն չի տրամադրվում, իսկ բազմաթիվ արցախցիներ աջակցության կարիք ունեն։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը՝ ներկայացնելով նաև հիմնադրամի գործունեությունը։
Արձագանքողներից է եղել գործարար Սամվել Կարապետյանը, որն աջակցություն է տրամադրել բենզինի պահեստի պայթյունից զոհվածների 238 ընտանիքներին և սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված 22 հայրենակիցների ընտանիքներին։ Նրա խոսքով՝ պայթյունից զոհվածների ընտանիքներն ամենախոցելի վիճակում են։
«Նրանք մինչ օրս կարգավիճակ չունեն, ՀՀ կառավարությունը մատների արանքով է նայում այս հարցին»,- ասաց նա։
Արձագանքողների թվում են եղել նաև Արցախի ազատամարտիկների միությունը, Գագիկ Ծառուկյանը, Լևոն Քոչարյանը, Սիրուշոն և ուրիշներ։
Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը չի համագործակցում Արցախի կառավարության հետ, ու դա է նաև պատճառը, որ արցախցիների հիմնական խնդիրները թիրախային չեն հասցեագրվում։