Վանաձորին երկրորդ շունչ տալու համար մենք, պետական և մասնավոր ներդրումների միջոցով, կկառուցենք Վանաձորի նավթավերամշակման գործարանը. Նարեկ Կարապետյան

Այս քաղաքում կառուցվել է նավթավերամշակման գործարան: (Սաուդյան Արաբիա): Այս մասին գրել է  «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:

«Մինչ գործարանի կառուցումը բնակչությունը կազմում էր 65 000 մարդ, իսկ գործարանի կառուցումից հետո այն աճել է մինչև 330 000 մարդ:

Քաղաքում չկա գործազրկություն. ստեղծվել են բազմաթիվ աշխատատեղեր, ինչը նպաստել է աշխատավարձերի աճին:

Վանաձորին երկրորդ շունչ տալու համար մենք, պետական և մասնավոր ներդրումների միջոցով, կկառուցենք Վանաձորի նավթավերամշակման գործարանը: Արդյունքում, բացի Երևանից, Հայաստանը կունենա ևս մեկ արագ զարգացող, տնտեսապես ուժեղ քաղաք:

Այս է ճանապարհը, որով երկրները կառուցում են ուժեղ տնտեսություն»,-գրել է նա:

Возможно, это изображение карта и кратер

Возможно, это изображение нефтеперерабатывающий завод

Leave a Comment