Համալրումներ «Նոայի» մարզչական շտաբում | Factor.TV

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Նոայի» մարզչական շտաբում տեղի են ունեցել համալրումներ, հաղորդում է մամուլի ծառայությունը։

Երևանյան ակումբին են միացել դարպասապահների մարզիչ Ֆեդյա Կուլագլիչը, ֆիզպատրաստության մարզիչներ Յակշա Շկոմռլը և Դանիել Կաստրոն։

Բոսնիացի մասնագետ Ֆեդյա Կուլագլիչը նախկինում աշխատել է Քուվեյթը, Սաուդյան Արաբիան, Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող ակումբներում։ Նրա նախորդ ակումբը եղել է Քուվեյթի «Ալ Սալմիյան»։

Խորվաթ մասնագետ Յակշա Շկոմռլն ամբողջ մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է խորվաթական Սպլիտի «Հայդուկում»։

Դանիել Կաստրոյի նախորդ ակումբը եղել է բրազիլական «Բոտաֆոգոն», որի հետ նա մասնակցել է 2025թ․ աշխարհի ակումբային առաջնությանը։

«Նոան» նաև հրաժեշտ է տվել Ռոմեո Միտրովիչին (դարպասապահների մարզիչ) և Միսլավ Յուրիչևիչին (ֆիզպատրաստության մարզիչ) և շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար։

Leave a Comment