Նոբելյան կոմիտեն թույլատրել է Թրամփին իր մոտ պահել Խաղաղության մրցանակի մեդալը

Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն թույլատրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պահպանել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյի Նոբելյան խաղաղության մրցանակի մեդալը։ Կազմակերպությունը այս մասին հայտարարել է X սոցիալական մեդիա հարթակում։

«Մեդալը կարող է ձեռքից ձեռք անցնել, բայց Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկրի տիտղոսը՝ ոչ», – ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն Խաղաղության Նոբելյան մրցանակի իր մեդալը հանձնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Սպիտակ տանը ընդունելության ժամանակ: Այս մասին Մաչադոն հայտարարել Է ճեպազրույցի ժամանակ։

Leave a Comment