Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված գյուղ են մեկնում ՀՀ ՆԳՆ ՓԾ Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանում են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ։
Շտապօգնության բժիշկները, փրկարարներն ու պարեկները փորձում են ոտքով հաղթահարել մոտ 2-կիլոմետրանոց ճանապարհը, սակայն ճանապարհի որոշ հատվածներում ձյան բարձրությունը հասնում է մինչև 2 մետրի։
Տեղում ճանապարհը բացելու համար 2 տրակտորներով աշխատում են ճանապարհն սպասարկող «Մարտիրոսյան» ՍՊԸ-ի աշխատակիցները, ովքեր բքի պայմաններում կարողանում են բացել ճանապարհը, որից հետո շտապօգնության բժիշկները, փրկարարներն ու պարեկները մոտենում ու կարողանում են Միրաք գյուղից մորը և 3 անչափահաս երեխաներին՝ 2 տղային, 1 աղջկան, նախ որոշ հատվածներ ոտքով մոտեցնել շտապօգնության ավտոմեքենային, ինչից հետո նրանք տեղափոխվում են «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: