
Պակիստանում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մողադամը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, թե Իրանի վրա հարձակվելու ցանկություն չունի և կոչ է արել Թեհրանին զսպվածություն ցուցաբերել: Այս մասին գրում է պակիստանյան «Dawn» թերթի։
Հաղորդվում է, որ դեսպանը հինգշաբթի օրը՝ Պակիստանի ժամանակով ժամը 1:00-ի սահմաններում, հաղորդագրություն է ստացել, որում Թրամփը շեշտել է պատերազմի ցանկության բացակայությունը և խնդրել է Իրանին զերծ մնալ տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի վրա հարձակումներից։
Հունվարի 14-ին Թրամփը մեղմացրել է Իրանի նկատմամբ իր հռետորաբանությունը և հայտարարել, որ երկրում ցուցարարների մահը դադարեցվել է։ Նա լրագրողներին ասել է, որ «մյուս կողմից շատ կարևոր աղբյուրներ» իրեն վստահեցրել են, որ «սպանությունները դադարել են, և մահապատիժներ չեն լինի»։