Հնդկաստանում 103-ամյա կինը «վերակենդանացել է» հուղարկավորության ժամանակ

Հնդկաստանում 103-ամյա կինը «վերակենդանացել է» հուղարկավորության ժամանակ

Հնդկաստանում 103-ամյա կինը «վերակենդանացել» է սեփական հուղարկավորության ժամանակ։ Այս մասին հայտնում է Hindustan թերթը։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Մահարաշտրա նահանգում։ Տեղի 103-ամյա բնակչուհի Գանգաբաին համարել են մահացած և սկսել են պատրաստվել հուղարկավորության արարողությանը։ Մինչ հավաքվածները սպասում էին մարմինը տեղափոխելու մեքենային, Գանգաբաին անսպասելիորեն սկսել է շարժվել և նստել է։

«Ամենազարմանալին այն է, որ սա տեղի է ունեցել նրա ծննդյան օրը», – նշվում է հրապարակման մեջ։

Leave a Comment