Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Ռուսաստանը անվանել է եվրոպական երկիր և հույս հայտնել հարաբերությունների վերականգնման հարցում։ Նրա խոսքերը մեջբերել է Welt թերթը։
«Եթե մեզ հաջողվի երկարաժամկետ հեռանկարում վերականգնել հարաբերությունները, եթե խաղաղությունը գերակշռի, եթե ազատությունը երաշխավորվի, եթե մենք հաջողության հասնենք այս ամենում… ապա Եվրամիությունը, և դրա հետ մեկտեղ՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը, կանցնեն ևս մեկ փորձություն», – ասել է Մերցը։