Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում


Հունվարի 15-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:


 


Սպիտակի ոլորանները, Սպիտակ-Գյումրի և Մ-2 միջպետական ավտոճանապարհից մինչև Ջերմուկ հատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։


 


Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։


 


Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։


 


Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։


 


Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:


 


Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Դիտումների քանակ3

Leave a Comment