Հունվարի 15-ին ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչները իրականացրել են Սադարակ-Երասխ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ներկա վիճակի համատեղ զննում, հայտնում է ադրբեջանական Azertac գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի կառավարությանը։
Նշված զննման նպատակն է եղել գնահատել տվյալ երկաթուղային հատվածի տեխնիկական պիտանիությունը հատուկ երկաթուղային շինարարական տեխնիկայի տեղաշարժի համար՝ համապատասխան ենթակառուցվածքային վերականգնողական միջոցառումների համալիրի իրականացման նպատակով։
Անցկացված զննման շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել տվյալ հատվածում երկաթուղային ենթակառուցվածքի տեխնիկական վիճակի գնահատման հարցերի շուրջ։