Իրանի օդային տարածքը բացվել է ավիաչվերթերի համար. իշխանություններ

https://arm.sputniknews.ru/20260115/irani-odajin-taratsqy-bacvel-e-aviachverteri-hamar-ishkhanutjunner-97774686.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1188/88/11888833_86:253:1177:1071_1920x0_80_0_0_ef3afa4528b5d726b14bca499bbac617.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, չվերթ, թռիչք, ինքնաթիռ

իրանի իսլամական հանրապետություն, չվերթ, թռիչք, ինքնաթիռ

Բաժանորդագրվել

Իրանի օդային տարածքը ժամանակավորապես փակվել էր թռիչքների համար` բացառությամբ հատուկ չվերթերի։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Իրանի օդային տարածքը բաց է տարանցիկ թռիչքների, ինչպես նաև մեկնումների և ժամանումների համար։ Այս մասին հայտնում են իրանական ԶԼՄ–ները՝ հղում անելով Իրանի քաղավիացիայի կազմակերպությանը։

Ավելի վաղ «Flightradar24»-ը հայտնել էր, որ Իրանի իշխանություններն այս գիշեր ժամանակավորապես փակել են օդային տարածքը՝ լարվածության սրման և ԱՄՆ-ի կողմից հնարավոր հարվածների սպասման ֆոնին։ Իրանն ընդունում էր միայն հատուկ թույլտվություն ունեցող միջազգային թռիչքները։

«Իրանի երկինքն ընդունում է տարանցիկ թռիչքները, մեկնող և ժամանող չվերթերը, օդանավակայանները ծառայություններ են մատուցում ուղևորներին», – ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
Հունվարի 8-ին Իրանում տեղի ունեցան ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները։

Leave a Comment