«Նիսսան»-ը բախվել է բետոնե պարսպին և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր շրջվել


Հունվարի 15-ին մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 04:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Արտյոմ Բ.-ն իր վարած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով Ջոն Կիրակոսյանի դպրոցի հարևանությամբ բախվել է երկաթե դարպասին ու մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր հայտնվել բնակչի սեփականություն հանդիսացող տարածքում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության․ եղել է սթափ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

74 դիտում

Leave a Comment