Իրանը բացել է օդային տարածքը թռիչքների համար – Armenia Today

Իրանի երկինքը կրկին բաց է գրեթե 5 ժամ փակվելուց հետո, հաղորդում է Reuters-ը:

Թռիչքների հետագծման Flightradar24 ծառայության տվյալներով՝ իրանական Mahan Air, Yazd Airways և AVA Airlines ավիաընկերությունների հինգ չվերթեր արդեն վերսկսել են աշխատանքը երկրի օդային տարածքով:

Առայժմ առնվազն երկու ավիաընկերություն՝ Air Astana-ն և Lufthansa-ն հայտարարել են, որ ժամանակավորապես չեն մտնի Իրանի օդային տարածք՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Իրանն այսօր մի քանի ժամով փակել էր օդային տարածքը երկրում ցույցերի ֆոնին:

Իրանում դեկտեմբերի 28-ից զանգվածային ցույցեր են տեղի ունենում։ Ի սկզբանե դրանք պայմանավորված էին տնտեսական ծանր իրավիճակով և ազգային արժույթի փոխարժեքի անկմամբ, բայց շուտով ձեռք բերեցին նաև քաղաքական ենթատեքստ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի անգամ սպառնացել էր կոշտ միջոցներ ձեռնարկել Թեհրանի դեմ՝ ի պատասխան զանգվածային անկարգությունները ճնշելու իշխանությունների գործողությունների:

Reuters-ը հունվարի 14-ին գրել էր, որ ԱՄՆ ռազմական միջամտությունն Իրանում կարող է տեղի ունենալ առաջիկա 24 ժամվա ընթացքում:

Leave a Comment