ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի կողմից հաստատված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարության նշանակությունը պետք է գնահատել, այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2025 թվականի օգոստոսի 8-ի հայտարարությունից հետո սա հաջորդ անկյունաքարային հայտարարությունն է, որով խաղաղության գործընթացի կարևորագույն ու սկզբունքային հարցերից մեկը՝ տարածաշրջանային հաղորդակցության ապարշրջափակումը, շրջանակային մակարդակում լուծվում է
Այն այլևս գործնական իրականություն ու իրողություն է։ Մեզ անհրաժեշտ է, որ խնամքով վերաբերվենք հաստատված խաղաղությանը»,- ընդգծեց նա։
Նա նշեց, որ մենք նոր-նոր, քայլ-քայլ սովորում ենք։ Շատ փոքր ու դանդաղ քայլերով է խաղաղությունը մուտք գործում մեր ենթագիտակցություն, սա նորմալ է, որովհետև 35 տարի այլ տրամաբանության մեջ ենք եղել, իսկ հիմա տրամաբանությունը փոխվում է։
«Նախ՝ պետք է գործողությունները դե յուրե համաձայնագրերի տեսքով ընդունվեն, նախագծերի շուրջ սկսենք աշխատել, մասնավորապես, TRIPP անունով ընկերություն պետք է ստեղծվի Հայաստանում, պետք է երթուղիները որոշենք, կարծում եմ՝ այսօրվանից պետք է պատրաստվել»,- ընդգծեց նա։
Փաշինյանը նշեց, թե պետք է դուրս գալ հակամարտության տրամաբանությունից ու մտնել խաղաղությանը հարիր տրամաբանության մեջ։
«Նոր ժամանակներ են բացվում, ու այդ նոր ժամանակներում մենք պետք է նորովի ու առավել արդյունավետ աշխատենք այս պատմական ու շրջադարձային հնարավորությունն առավելագույնս օգտագործելու համար, Հայաստանի ու նրա քաղաքացիների զարգացման, ազատության, երջանկության ու բարօրության համար», – հավելեց նա։