Զելենսկին և ոչ թե Պուտինն է ձգձգում հնարավոր խաղաղության համաձայնագիրը. Թրամփ

Ոչ թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն, այլ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին է ձգձգում հնարավոր խաղաղության համաձայնագիրը, Reuters-ին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Թրամփը նշել է, որ Պուտինը պատրաստ է ավարտել իր գրեթե չորս տարվա ներխուժումը Ուկրաինա, սակայն Կիևը պակաս պատրաստ է համաձայնության գալ։

Հարցին, թե ինչո՞ւ ԱՄՆ-ի բանակցությունները դեռևս չեն լուծել ռուս-ուկրաինական կոնֆլիկտը, Թրամփը պատասխանել է. «Զելենսկին»։

ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը Փարիզում հունվարի 9-ին հանդիպում էր ունեցել ԱՄՆ նախագահի խորհրդականներ Սթիվ Ուիթկոֆի և Ջարեդ Քուշների հետ, որպեսզի քննարկի Ուկրաինայի վերաբերյալ ծրագիրը:

Leave a Comment