Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի կինն արդեն Երևանում է

https://arm.sputniknews.ru/20260115/baqvi-gerutjunic-veradardzats-vigen-euljeqchjani-kinn-arden-erevanum-e-97764754.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Жена Вигена Эулджекджяна Линда прибыла в Армению

Sputnik Արմենիա

Жена Вигена Эулджекджяна Линда прибыла в Армению

2026-01-15T10:48+0400

true

PT1M29S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0f/97764483_265:0:1705:1080_1920x0_80_0_0_395d31bd641b76ba9dff9e0450787fc7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, տեսանյութ, видео, բաքու, գերի, կին, վիգեն էուլջեքչյան, երևան

տեսանյութեր, տեսանյութ, видео, բաքու, գերի, կին, վիգեն էուլջեքչյան, երևան

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ Լինդա Էուլջեքչյանը, ժամանեց Երևան։ Նա «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես ուղևորվելու է ամուսնու մոտ՝ «Մուրացան» զինվորական հոսպիտալ։

«Ես շատ ուրախ եմ։ Ուզում եմ տեսնել Վիգենին՝ 5 տարի անց։ Ինձ համար այս պահին ամենակարևորն այն է, որ Վիգենին տեսնեմ, չեմ հավատում, որ սա իրականություն է։ Երբ Վիգենը Լիբանան հասնի, մենք անպայման մեր որդու հարսանիքը կանենք»,- նշեց Լինդան և այլևս չկարողացավ խոսել, քանի որ շատ հուզված էր։

«Զվարթնոց» օդանավակայանում նա հուզվեց` տեսնելով իրեն դիմավորելու եկած լրագրողներին ու մյուս քաղաքացիներին։ Լինդա Էուլջեքչյանին դիմավորողների մեջ էին նաև ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանն ու նրա եղբայրը` Նաիրի Սարգսյանը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 14–ին տեղեկացրեց, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 4 գերիների` Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքչյանին, Վագիֆ Խաչատրյանին:

Վիգեն Էուլջեքչյանը (ծնված 1979 թ.) առևանգվել ու գերեվարվել է 2020 թ․ նոյեմբերի 10-ին Շուշի քաղաքի մոտակայքում՝ իր հետ ճամփորդող Մարալ Նաջարյանի հետ։ 2021 թ. Էուլջեքյանը 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել ահաբեկչության ու վարձկանության շինծու մեղադրանքներով։

Leave a Comment