Հայաստանի որոշ շրջաններում հունվարի 15-ին սպասվում է ձյուն, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին՝ հյուսիս-արևմտյան ՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 15-16-ն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով: Հունվարի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 17-ի կեսօրից հետո, 18-ին շրջանների զգալի մասում, 19-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է ձյուն:
Առանձին լեռնային շրջաններում հնարավոր է բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն: Հունվարի 15-ի առավոտյան հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց:
Երևանում հունվարի 15-ի առավոտյան սպասվում է ձյուն, իսկ ցերեկը՝ առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 0-2 աստիճանով: Հունվարի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Շիրակի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի -6-ից -10-ի, Կոտայքի մարզում՝ -6-ից -10-ի սահմաններում: Գեղարքունիքում ցերեկը սպասվում է -5-ից -9, Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական դիտարկումների, ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի 0-ից -3-ի սահմաններում: Տավուշի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կանխատեսվում է 0-ից -3-ի սահմաններում:
Արագածոտնի մարզում ցերեկը սպասվում է -6-ից -10 աստիճան տաքություն: Արարատի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի 0-ից -3։ Արմավիրում ցերեկը օդի ջերմաստիճանը կտաքանա +1-ից +3-ի սահմաններում: Վայոց Ձորի մարզում ցերեկը ջերմաստիճանը կլինի -6-ից -9, Սյունիքի մարզու ՝ – 5-ից -8:
Ըստ Yandex-ի՝ Արցախում հունվարի 15-ին սպասվում է ձյուն: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի -1:
