Արցախի ՊԲ մամուլի նախկին քարտուղար Սենոր Հասրաթյանը գրում է․
«Ապրելով 6 տասնամյակից ավելի կյանք, կարծես, համոզվում եմ, որ ՄԵՆՔ այսպիսինն ենք՝ ներսից՝ ցինիկ ու եսամոլ, դրսից՝ խեղճ և օտարատենչ…
Իրար ուտող, նախանձող, վարկաբեկող ենք ներսում, հանդուրժող, զիջող և ստորաքարշ՝ դրսում…
Եվ սա հիվանդություն է, որ բերում է մահվան…
Վերևում՝ գնացողները հիշելու լավ բան չեն ունենալու, իսկ ներքևում մնացողներն անընդհատ բողոքելու են ճակատագրից…
Արդյունքում՝ բոլորն էլ կորցնելու են, բայց իրենք իրենց մեղավոր չեն համարելու…»։