Վերջին շրջանում հանրային լայն քննարկումների թեմա է դարձել պետական համակարգում պարգևավճարներ ստանալը։ Մամուլում շրջանառվող տարբեր թվերի և մեկնաբանությունների ֆոնին թեմային այսօր անդրադարձել են ինչպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, այնպես էլ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ ներկայացնելով պարգևավճարների տրամադրման աղբյուրները, սկզբունքներն ու շահառուների շրջանակը։