Աբովյանում ավտոմեքենա է այրվել


Հունվարի 14-ին՝ ժամը 14։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում այրվում է ավտոմեքենա։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բարեկամության փողոցում գտնվող ավտոտնակում կայանած ավտոմեքենայում. տուժածներ չկան:


Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան տեղի ուժերով դուրս է բերվել ավտոտնակից։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:40-ին, մարվել՝ 14:46-ին: Այրվել է Subaru մակնիշի ավտոմեքենայի սրահը:

Leave a Comment