Հայ գերիների ազատ արձակման լուրից հետո հայտնի դարձավ, որ այսօր ՀՀ–ում ցմահ ազատազրկման դատապարտված վարձկաններ, Սիրիայի քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին։
Արդարադատության նախարարության հաղորդմամբ` իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը շարունակվելու է իրենց քաղաքացիության պետությունում։
Ադրբեջանում պահվող Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը այսօր են Հակարի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել Հայաստանի համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում։