Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները վերջին 24 ժամվա ընթացքում երկրորդ հեռախոսազրույցն են ունեցել

Քաղաքականություն

14.01.2026 | 16:34

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ, գրում է TRT Haber-ը։

Ֆիդանն ընդգծել է տարածաշրջանային լարվածության կարգավորման համար բանակցությունների անհրաժեշտությունը, տեղեկությունը Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը հայտնել է Reuters-ին։

Թուրքական դիվանագիտական ​​աղբյուրը հայտնել է նաև, որ Թուրքիան կապի մեջ է ԱՄՆ պաշտոնյաների հետ՝ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանում տեղի ունեցող համազգային բողոքի ցույցերին միջամտելու սպառնալիքների ֆոնին։ Ավելի վաղ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել էր, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև ուղիղ կապը դադարեցվել է, գրում է France 24-ը։

Նշենք, որ նախօրեին ուշ երեկոյան Ֆիդանը և Արաղչին ևս մեկ հեռախոսազրույց էին ունեցել։ Նրանք քննարկել են Իրանում տեղի ունեցող վերջին զարգացումները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment