2025 թ.-ի գլխավոր մշակութային իրադարձությունները՝ ըստ «Նովոստի-Արմենիա»-ի (ՖՈՏՈ)

2025 թվականին հայկական մշակույթը բարձրաձայն հայտարարություն արեց աշխարհին` Վատիկանի հեղինակավոր «Parole Aperte» կինոմրցանակի մրցանակաբաշխության արարողությանը և նույնիսկ տիեզերքում. ՖՈՏՈ


ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ 2025 թվականին հայ մշակույթն իր մասին բարձրաձայնեց աշխարհում՝ Վատիկանի հեղինակավոր «Parole Aperte» կինոմրցանակաբաշխության ժամանակ և նույնիսկ տիեզերքում։


Գործակալությունն ընտրել է ամենահնչեղ իրադարձությունները, որոնք դարձել են ազգային հպարտության աղբյուր և սահմանել են աշխարհում Հայաստանի մշակութային ներկայության նոր մասշտաբներ։


Հայ գրականության դասական Եղիշե Չարենցի գիրքը՝ տիեզերքում


Чаренц


Հայ գրականության դասական, արձակագիր, բանաստեղծ և հասարակական գործիչ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքն ուղարկվել է տիեզերք։ «Եղիշե Չարենցի տուն-թանգարանի բացման 60 և 50-ամյակները նշվել են նաև տիեզերքում։ Նշանակալի հոբելյանական տարեթվերի կապակցությամբ, պետերբուրգցի բարերար Հրաչյա Պողոսյանի միջնորդությամբ, Ղազախստանի «Բայկոնուր» տիեզերակայանից տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը։ Եղիշե Չարենցի նշանավոր գիրքը թարգմանվել է 35 լեզվով և հրատարակվել ականավոր բանաստեղծի ու արձակագրի ընտանիքի շնորհիվ։


Ականավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին նվիրված մենագրությունը ներկայացվել է նրա ծննդյան օրը


Монография Тиграна Мансуряна


Երևանում ներկայացվել է ականավոր հայ կոմպոզիտոր, Հայաստանի ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի 86-ամյակին նվիրված մենագրությունը։ Մանսուրյանն ամբողջ աշխարհում կատարվող նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ ստեղծագործությունների հեղինակ է։ Նա «Գրեմմի» մրցանակի է առաջադրվել 2004 և 2017 թվականներին։ Մանսուրյանը «Աշխարհի քրիստոնյաների օրհներգի» հեղինակն է։ Մենագրությունը կոմպոզիտորի բազմաժանր ստեղծագործության առաջին գիտական հետազոտությունն է, որտեղ ներկայացված են նրա համագործակցության պատմությունը աշխարհի տարբեր երկրների ականավոր կատարողների հետ, ինչպես նաև նրա գեղագիտական ու մշակութաբանական հայացքները։


Հայկական «Սիգմա» կարճամետրաժ ֆիլմն արժանացել է Վատիկանի կինոմրցանակին


Сигма Ватикан коллаж


Հայ ռեժիսոր Արամ Մանուկյանի «Սիգմա» կարճամետրաժ ֆիլմն արժանացել է Վատիկանի հեղինակավոր «Parole Aperte» կինոմրցանակին: Սա առաջին հայկական ֆիլմն է, որը ցուցադրվել է Վատիկանում: Այն ֆիլմ-աղոթք է, որն ունի խորը հոգևոր ենթատեքստ: Մրցանակը ստեղծագործական խմբին է հանձնվել Վատիկանի առաքելական գրադարանի Սիքստինյան դահլիճում կայացած պրեմիերայի ժամանակ:


Երուսաղեմի պեղումների ժամանակ հայտնաբերվել են հայերեն հնագույն արձանագրություններ


скрин Армянский квартал Иерусалима.jpg


Երուսաղեմի Մուսրարա թաղամասում իրականացված վերջին պեղումների արդյունքում հայտնաբերվել են մ.թ. VI-VII դարերով թվագրվող քրիստոնեական հնագույն հայերեն արձանագրություններով մի քանի առարկաներ, գրում է The Jerusalem Post-ը։ Ինչպես նշում է գիտնական Մայքլ Է. Սթոունը, սա «բոլորովին նոր պատմական տեղեկատվություն է մ.թ. VII դարի Երուսաղեմում քրիստոնեական և, մասնավորապես, հայկական բնակավայրի մասին»։


Լայպցիգում բացվել է ականավոր գրող և բանաստեղծ Ավետիք Իսահակյանի հուշատախտակը


Памятная доска Аветика Исаакяна, Лейпциг


Գերմանական Լայպցիգ քաղաքում բացվել է հայ գրականության դասական, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի հուշատախտակը: Միջոցառումը տեղի է ունեցել Լայպցիգի գրքի միջազգային տոնավաճառի շրջանակում (որն իր մասշտաբով երկրորդն է աշխարհում՝ Ֆրանկֆուրտից հետո)՝ ազդարարելով Իսահակյանի 150-ամյակի տոնակատարությունների մեկնարկը: Հուշատախտակը տեղադրվել է Ֆրիդրիխ-Էբերտ-շտրասե 27 հասցեում գտնվող շենքի վրա, որտեղ Իսահակյանն ապրել է 1893-1895 թվականներին՝ Լայպցիգի համալսարանում ուսանելու տարիներին, և որտեղ նա Յոհաննես Լեփսիուսի ու Յոզեֆ Մարկվարտի հետ միասին հիմնադրել է գերմանա-հայկական ընկերությունը:


Հայաստանի ավելի քան 100 թանգարաններ մասնակցել են «Թանգարանների գիշեր» միջոցառմանը


Картинная галерея Армении


Երևանի և Հայաստանի մարզերի ավելի քան 100 թանգարան մայիսի 17-ին և 18-ին միացել են «Թանգարանների միջազգային օր և գիշեր» միջազգային նախաձեռնությանը՝ «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» խորագրի ներքո։ Մասշտաբներով աննախադեպ այս միջոցառումը նշանակալի էր ոչ միայն ներգրավված թանգարանների թվով, այլև ներկայացված եզակի ցուցանմուշների, հավաքածուների, ինչպես նաև կրթական ծրագրերի ու արվեստաբանների դասախոսությունների ընդգրկմամբ և ծավալով։


Արշիլ Գորկու վերադարձը և նոր հայեցակարգ. Հայաստանի ազգային պատկերասրահը բացել է դռները մասշտաբային արդիականացումից հետո


Картинная галерея Армении


Հայաստանի ազգային պատկերասրահն ապրիլի 15-ին բացել է իր դռները այցելուների առջև՝ չորս տարի տևած մասշտաբային վերակառուցումից հետո: Գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակագործության և դեկորատիվ-կիրառական արվեստի մշտական ցուցադրությունը զբաղեցնում է ութ հարկ։ Վերակառուցումից հետո թանգարանի բացումը նվիրված է երկու կարևոր ամսաթվերի՝ Արվեստի միջազգային օրվան և ազգությամբ հայ ամերիկյան նկարիչ, աբստրակտ էքսպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկի՝ Արշիլ Գորկու ծննդյան օրվան: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում առաջին անգամ Ազգային պատկերասրահի այցելուները հնարավորություն կունենան տեսնել Արշիլ Գորկու ստեղծագործության միակ թանգարանային նմուշը: Դեռևս 1974 թվականին վարպետի քույրը՝ Վարդուշ Մուրադյանը, Չիկագոյում բանաստեղծ Վահագն Դավթյանին է փոխանցել Արշիլ Գորկու նկարը, իսկ Դավթյանն իր հերթին այն նվիրել է պատկերասրահին:


Լուվրի համաշխարհային մշակույթի 16 գլուխգործոցներ՝ երևանյան ցուցահանդեսում


выставка Лувра в Ереване


Երևանի Հայաստանի պատմության թանգարանում բացվել է աննախադեպ ցուցահանդես՝ «Սրբազան երկխոսություն. Լուվրից Հայաստանի պատմության թանգարան», որտեղ առաջին անգամ ներկայացված են Լուվրի համաշխարհային մշակույթի 16 գլուխգործոցներ: Ցուցահանդեսի բացումը տեղի է ունեցել Հայաստանի Անկախության օրը, ինչը խորհրդանշական էր քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկրի համար: Ցուցահանդեսը կգործի կես տարի։ Լուվրի ցուցանմուշների հետ մեկտեղ ներկայացված են նաև Հայաստանի 20 թանգարանների մշակութային անգնահատելի նմուշներ: Ցուցանմուշներն ընդգրկում են IV-ից XIX դարերի ժամանակաշրջանը։


Հայկական ջութակն ու համաշխարհային ժառանգությունը. Primavera Foundation-ը և «Նովոստի-Արմենիա»-ն իրականացրել են նախագիծ, որը միավորում է ավանդույթն ու ապագան


скрипка


«Primavera Foundation» հիմնադրամը և «Նովոստի-Արմենիա» միջազգային տեղեկատվական գործակալությունը գործարկել են եզակի նախագիծ՝ նվիրված ամբողջ աշխարհում հայտնի հայ ջութակահարներին, ինչպես նաև աննախադեպ մի իրադարձության՝ Կարլ Ֆլեշի ջութակի վերաբերյալ լեգենդար աշխատության հայերեն թարգմանությանը։


Ջութակի արվեստի պատմության մեջ նոր էջ է բացվել. հայերենով լույս է տեսել Կարլ Ֆլեշի «Ջութակ նվագելու արվեստը» լեգենդար աշխատությունը։ Այս գիրքը, որն ուղեցույց է դարձել ամբողջ աշխարհի երաժիշտների բազմաթիվ սերունդների համար, այժմ հասանելի կդառնա նաև նրանց հայ գործընկերներին, ինչպես նաև երաժշտական հաստատությունների մանկավարժներին ու ուսանողներին։

Leave a Comment