Թուրքիա-ՀՀ սահմանի թուրքական «Ալիջան» սահմանային անցակետում աշխատանքներն ավարտված են 90 տոկոսով

Քաղաքականություն

14.01.2026 | 15:11

Թուրքիայի և Հայաստանի սահմանին գտնվող «Ալիջան» սահմանային անցակետում աշխատանքների 90%-ն ավարտված է, գրում է Անադոլու գործակալությունը։

Նշվում է, որ աշխատանքներ են ընթանում Իգդիրի Քարակոյունլու շրջանի «Ալիջան» սահմանային անցակետում և ՀՀ Արմավիրի մարզի «Մարգարա» սահմանային անցակետում։

«Ալիջան» սահմանային անցակետում կառուցվում են մաքսային և այլ ընթացակարգերի համար նախատեսված շենքեր, ինչպես նաև տեղադրվել են գովազդային  վահանակներ՝ Հայաստանից Իգդիր և տարածաշրջան եկողներին գրավելու համար։

Հաղորդվում է, որ սահմանային անցակետը ստուգող Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանը տեղեկատվություն է ստացել Քարակոյունլու շրջանի նահանգապետ Ֆաթիհ Էրդողանից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment