ՀՀ կառավարությունը որևէ տնտեսվարողի նախապատվություն չի տվել, որ հենց նա գնա ու ներկրի ադրբեջանական բենզին․ Գեղամ Գևորգյան

ՀՀ կառավարությունը որևէ տնտեսվարողի նախապատվություն չի տվել, որ հենց նա գնա ու ներկրի ադրբեջանական բենզին, վստահեցնում է ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

Գևորգյանը նշեց, որ կառավարությունն ինքը չի հանդիսացել բենզին ներկրող, ըստ այդմ` չէր կարող որևէ մեկին առաջարկել բենզին ներկրել, այլ ընդամենը Ադրբեջանից բենզին բերելու հնարավորության մասին է եղել խոսքը։

«Ադրբեջանից ներկրված բենզինի ծավալը բավականին քիչ էր, սակայն ազդեցություն ունեցավ գնի վրա։ Սա այլընտրանք է, իսկ այլընտրանքը շուկայի համար էական ազդեցություն ունի մի քանի առումով. տրանսպորտային հանգուցի աշխատանքը մեզ տալիս է ազդակներ, որ վրացական բեռնափոխադրումների գինը կարող է էականորեն նվազել»,– կարծում է հանձնաժողովի նախագահը։

Leave a Comment