Աշխարհում վիզաների ազատականացման միակ երկխոսությունը ԵՄ-ն ՀՀ-ի հետ է վարում․ Մարագոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

14.01.2026 | 14:12

«Մենք աշխատում ենք Եվրամիության ներքին գործերի հանձնակատար Իլյվիա Յոհանսոնի այցը կազմակերպելու ուղղությամբ, նա վիզաների ազատականացման համար է պատասխանատու»,- այս մասին Անվտանգության 15-րդ ֆորումի ժամանակ հայտարարեց Եվրամիության առաքելության ղեկավար Վասիլիս Մարագոսը։

«Վիզաների ազատականացման միակ երկխոսությունն է սա, որը Եվրամիությունն ամբողջ աշխարհում հիմա ունի։ Մենք շատ ենք կարևորում առաջիկա ժամանակահատվածում առաջընթացի հասնելը։

Պիտի ընդգծեմ, որ առաջընթացը կախված կլինի նրանից, թե ինչքանով երկու կողմերը կկարողանան արդյունքներ ստանալ, մասնակցել հանդիպումներին, և հատկապես ինչքանով Հայաստանի իրավասու մարմինները կկարողանան անհրաժեշտ բարեփոխումներն իրականացնել։ Եվ հենց այստեղ է, որ մեր տեխնիկական աջակցության բոլոր ծրագրերը, կարողությունների զարգացման ծրագրերը այս ուղղությամբ են շարժվում»,- նշեց դեսպանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment