https://arm.sputniknews.ru/20260114/hajastanci-geghasahvordnery-chen-masnakci-evrvopaji-arajnutjany-britanian-ushacrel-e-vizan-97725300.html
Հայաստանցի գեղասահորդները չեն մասնակցի Եվրոպայի առաջնությանը. Բրիտանիան ուշացրել է վիզան
Հայաստանցի գեղասահորդները չեն մասնակցի Եվրոպայի առաջնությանը. Բրիտանիան ուշացրել է վիզան
Sputnik Արմենիա
Գեղասահքի ֆեդերացիայից վստահեցրել են, որ արվում է ամեն ինչ` նման իրավիճակների կրկնությունը կանխելու և մարզիկների իրավունքները պաշտպանելու համար։ 14.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-14T11:44+0400
2026-01-14T11:44+0400
2026-01-14T11:45+0400
գեղասահորդ
գեղասահք
եվրոպա
մրցույթ
վիզա
մեծ բրիտանիա
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/14/93677834_0:100:3018:1799_1920x0_80_0_0_7b39cf3e57b1b2003f5dee4c40885421.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի գեղասահորդներ Սիմոն Դանիլյանցը և Կարինա Ակոպովա– Նիկիտա Ռախմանին զույգը չեն մասնակցի Գեղասահքի Եվրոպայի առաջնությանը։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ գեղասահքի ֆեդերացիան։https://www.facebook.com/figureskatingarmenia/posts/pfbid02MQt46pqNxDUVZnQxsx1n8PEwWGAvANFW7qKG6PEPtv3ieieis7MpRcvrsCnYWQscl«Չնայած բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ժամանակին ներկայացմանը, Մեծ Բրիտանիայի դեսպանատունը մեր մարզիկներին չի տրամադրել մուտքի վիզաները սահմանված ժամկետներում, ինչի արդյունքում մեր հավաքական թիմը զրկվեց Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից։ Սա 2025–2026 թթ. մրցաշրջանի ամենակարևոր մրցաշարերից մեկն էր»,– նշել են ֆեդերացիայից։Ֆեդերացիայից նշել են, որ սա լուրջ հարված է մարզիկների` ամբողջ սեզոնային պատրաստությանը, մրցակցային զարգացմանը և միջազգային վարկանիշային դիրքերին։«Տարիների քրտնաջան աշխատանքը, պատրաստվածությունն ու նվիրումը չպետք է կախված լինեն վարչական ձգձգումներից»,– ասված է հայտարարության մեջ։Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայից վստահեցնում են, որ արվում է ամեն ինչ` նման իրավիճակների կրկնությունը կանխելու և մարզիկների իրավունքները պաշտպանելու համար։
եվրոպա
մեծ բրիտանիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/14/93677834_504:0:2903:1799_1920x0_80_0_0_55cea70caa9c7e8153a0666a4a5b8a2d.jpg.webp
գեղասահորդ, գեղասահք, եվրոպա, մրցույթ, վիզա, մեծ բրիտանիա, հայաստան
գեղասահորդ, գեղասահք, եվրոպա, մրցույթ, վիզա, մեծ բրիտանիա, հայաստան
Գեղասահքի ֆեդերացիայից վստահեցրել են, որ արվում է ամեն ինչ` նման իրավիճակների կրկնությունը կանխելու և մարզիկների իրավունքները պաշտպանելու համար։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի գեղասահորդներ Սիմոն Դանիլյանցը և Կարինա Ակոպովա– Նիկիտա Ռախմանին զույգը չեն մասնակցի Գեղասահքի Եվրոպայի առաջնությանը։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ գեղասահքի ֆեդերացիան։
https://www.facebook.com/figureskatingarmenia/posts/pfbid02MQt46pqNxDUVZnQxsx1n8PEwWGAvANFW7qKG6PEPtv3ieieis7MpRcvrsCnYWQscl
«Չնայած բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ժամանակին ներկայացմանը, Մեծ Բրիտանիայի դեսպանատունը մեր մարզիկներին չի տրամադրել մուտքի վիզաները սահմանված ժամկետներում, ինչի արդյունքում մեր հավաքական թիմը զրկվեց Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից։ Սա 2025–2026 թթ. մրցաշրջանի ամենակարևոր մրցաշարերից մեկն էր»,– նշել են ֆեդերացիայից։
Ֆեդերացիայից նշել են, որ սա լուրջ հարված է մարզիկների` ամբողջ սեզոնային պատրաստությանը, մրցակցային զարգացմանը և միջազգային վարկանիշային դիրքերին։
«Տարիների քրտնաջան աշխատանքը, պատրաստվածությունն ու նվիրումը չպետք է կախված լինեն վարչական ձգձգումներից»,– ասված է հայտարարության մեջ։
Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայից վստահեցնում են, որ արվում է ամեն ինչ` նման իրավիճակների կրկնությունը կանխելու և մարզիկների իրավունքները պաշտպանելու համար։