
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Իրանի կառավարությանը «շատ կոշտ գործողություններով»։
«Մենք շատ վճռական գործողություններ կձեռնարկենք, եթե նրանք դա անեն»,- CBS News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը՝ մեկնաբանելով այն պնդումները, որ Իրանի իշխանությունները պատրաստ են մահապատժի դատապարտել ցուցարարներին։
Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 29-ին Թեհրանում սկսվեցին բողոքի ցույցեր՝ իրանական ռիալի կտրուկ անկման պատճառով։ CBS News-ը հղում կատարելով երկու աղբյուրների, հաղորդել էր, որ ցույցերի հետևանքով կարող է մահացած լինել 12 000 – 20 000 մարդ։