ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ«ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 17.12.2025թ. ՀՕ-487-Ն օրենքի համաձայնավելացված արժեքի հարկից (ԱԱՀ-ից) ազատվում են էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ՀՀ տարածք ներմուծումը կամ օտարումը։
Մասնավորապես․
1)2026թ․հունվարի1-իցմինչև2026թ․հունվարի31-ըներառյալԱԱՀ-ից ազատվում ենԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000, 8704 60 000 և 8711 60 ծածկագրերին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ՀՀ տարածք ներմուծումը կամ օտարումը,
2)2026թ․փետրվարի 1-ից մինչև 2026թ․դեկտեմբերի 31-ը ներառյալԱԱՀ-ից ազատվում են2023թ․դեկտեմբերի31-ից հետո թողարկվածԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000,8704 60 000 և 8711 60 ծածկագրերին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ՀՀ տարածք ներմուծումը կամ օտարումը:
Նշենք, որ օրենքն ուժի մեջ է մտել 2026 թ․ հունվարի 1-ից։