Ադրբեջանագետ, «Մեր ձևով» շարժման անդամ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձով է հանդես եկել, որում բացատրում է, թե ինչու է Հայաստանը գտնվում ծանր տնտեսական պայմաններում։ «Պատասխանը պարզ է՝ Արցախի կորուստ։ Կհարցնեք՝ ինչպե՞ս։ Շատ պարզ։ Արցախից Հայաստան էր գալիս ցորեն, ՋԷԿ-երից ու ՀԷԿ-երից էներգետիկ ռեսուրսներ, այդ թվում Արցախից Հայաստան էր գալիս գյուղմթերք, ինչպիսիք էին, օրինակ` բանջարեղենը, մսամթերքը, մրգերը և այլն»:
Առավել մանրամասն` տեսանյութում: