Սոլովյովի արտահայտությունների վերաբերյալ «հայկական կողմի մտահոգությունը» կհասցվի ՌԴ ԱԳՆ-ին․ դեսպանատուն



Սոլովյովի արտահայտությունների վերաբերյալ «հայկական կողմի մտահոգությունը» կհասցվի ՌԴ ԱԳՆ-ին, հայտարարել են Հայաստանում ՌԴ դեսպանատնից։



«Այո, իսկապես, հաստատում ենք։ Դեսպանը կանչվել է Հայաստանի ԱԳՆ։ Նրան տրվել է բողոքի նոտա։ Սոլովյովի հայտարարությունների վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները կփոխանցվեն Ռուսաստանի ԱԳՆ»,-ՏԱՍՍ-ին հայտնել են Հայաստանում ՌԴ դեսպանատնից:


Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի հայտագիր է հանձնել Սոլովյովի հայտարարությունների առնչությամբ։


«Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, նրան հանձնվել է բողոքի հայտագիր, որում խորը վրդովմունք է արտահայտվել  պետական հեռուստաընկերության մաս կազմող ծրագրի եթերում հնչած հայտարարությունների կապակցությամբ: Ընդգծվել է, որ դրանք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն են ու թշնամական դրսևորում և կոպտորեն խախտում են Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների հիմնարար սկզբունքները»,- ավելի վաղ հայտարարել են ՀՀ ԱԳՆ-ից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment