Որտե՞ղ են «Իրական Հայաստան» նախագծի արմատները. Սեմյոն Բաղդասարով

Փաշինյանը վերականգնել է թուրքական հատուկ ծառայությունների հին նախագիծը և մատուցել այն որպես իրենը:

2025 թ. սկզբին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ամանորյա ուղերձում հռչակեց երկրի նոր գաղափարախոսությունը՝ «իրական Հայաստանը» Հայկական ԽՍՀ- ի սահմաններով: 

Դրա բովանդակությունն այն է, որ ժողովուրդը հոգնել մշտական պայքարից, ուստի պետությունը պետք է  մտածի միայն բնակչության մարմնական բնազդների բավարարման մասին: Այսինքն՝ անվտանգության, սննդի և վերարտադրության:  Ամեն տեսակ «հիմարությունները», ինչպիսիք են պատմական հիշողությունը, հոգևոր արժեքները և ազգային ավանդույթները, պետք է ուղղակի մոռանալ:

Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում զետեղված հայեցակարգը բաղկացած է 14 կետից: Դրանք բովանդակում են մի շարք վիճելի պնդումներ, օրինակ՝ 1-ին կետը. «Հայրենիքը պետությունն է, սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ»: Բայց, օրինակ, Երրորդ Ռեյխի ժամանակվա գերմանացի հակաֆաշիստների համար հայրենիքը բնավ էլ չէր նույնանում պետության հետ: Էլի մի շարք բացահայտ անհեթեթություններ, օրինակ՝ «ժողովուրդը … հավաքականությունն է, որն ունի ընդհանուր քաղաքացիություն»: 

Դրան հազիվ թե համաձայնեն հրեաները, որոնք իրենց մեկ ժողովուրդ են համարում, բայց ապրում են տարբեր երկրներում և ուրիշ քաղաքացիություն ունեն: Առկա են ինչ-որ անհասկանալի, մշուշոտ ու վերամբարձ կարգախոսներ: Այսպես. «Մարդը բարձրագույն արժեք է», « Այստեղ պետություն՝ այստեղ հաց, այստեղ հայրենիք՝ այստեղ կաց»,  «Հարստացիր և հարստացրու» և այլն: Ընդհանուր առմամբ բավական անհասկանալի տեքստ է: Այս ամբողջ դեմագոգիայից միայն մի բան է հասկանալի դառնում, որ հայեցակարգի հեղինակներն անհրաժեշտ են համարում շուտափույթ ընդունել Հայաստանի նոր սահմանադրություն (ինչպես արդեն գիտենք, դա նշանակում է վերջնական հրաժարում Ղարաբաղից):

Մենք խնդրել ենք «Իրական Հայաստան» նախագծի մասին իր կարծիքը հայտնել Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովին:

– Նախագիծը, որ Փաշինյանը անվանում է «Իրական Հայաստան», իրականում իրենը չէ,- վստահ է փորձագետը:- Ես խորությամբ ուսումնասիրել եմ այդ հարցը: Դեռ 1980-ական թվականներին մենք տեղեկություն ունեինք, որ թուրքերը նման մի նախագիծ են մշակում՝ բաղկացած մի քանի մասից: Բայց այն ժամանակ նրանք չէին կարող դա կյանքի կոչել, քանի որ գոյություն ուներ Խորհրդային Միությունը, Հայաստանը խորհրդային հանրապետություն էր: Այն ժամանակ նրանք փորձում էին անաղմուկ աշխատել սփյուռքում և քարոզել իրենց գաղափարները, մինչև որ կգային լավ ժամանակները: Այդ ծրագրի 1-ին կետը հռչակում էր, որ գոյություն ունի «իրական Հայաստան», և պետք է ընդմիշտ մոռանալ, որ գոյություն ունի նաև «պատմական Հայաստան»:

«Պատմական Հայաստան» եզրույթը ես չեմ հորինել, այն օգտագործում են գիտնական պատմաբանները: Պատմական Հայաստանի տարածքը կազմել է 290 հազարից մինչև 360 հազար քկմ: Փաշինյանի «Իրական Հայաստանը» ներկայիս Հայաստանն է՝ 29 հազար 743 քկմ տարածքով: Հաճախ կարելի է լսել նաև «Մեծ Հայք» եզրույթը, այդ պետությունը գոյատևել է բավական երկար ժամանակ: Այսինքն՝ հայ ժողովրդին առաջարկվում է մոռանալ իր պատմությունը: Մոռանալ, դիցուք, այն մասին, որ Վանը, Կարսը, Էրզրումը, Բիթլիսը եղել են հայկական քաղաքներ:

– Այդ քաղաքներից շատերըպատմական չափումներովայնքան էլ վաղուց չեն հայկական եղելայլ մինչև 20-րդ դարի սկիզբըՕրինակ՝ Վանում մինչև 1915 թվականը հայերը բնակչության մեծամասնությունն էինԱդանայում՝ մոտ 40 տոկոսըև այնտեղ Հայ առաքելական եկեղեցու Ադանայի թեմը կար

– Սույն ծրագրի 2-րդ կետով առաջարկվում է մոռանալ ցեղասպանության մասին: Մենք պետք է հավատանք, որ հայերի ցեղասպանություն Օսմանյան կայսրությունում չի եղել: Ընդ որում, ցեղասպանություն ասելով՝ մենք հասկանում ենք ոչ միայն հայերի, այլև հույների, ասորիների, ռուս մոլոկանների և եզդիների զանգվածային սպանությունները, որոնք տեղի են ունեցել 1915-1923 թվականներին: Այդ ժամանակ Օսմանյան կայսրությունում սպանվել է մոտ 4 միլիոն մարդ, նրանցից մեկուկես միլիոնը՝ հայեր:

Քչերն են հիշում, որ Օսմանյան կայսրությունում ոչնչացրել են մոտ 200 հազար ռուս մոլոկանների: Բայց դա էլ ամբողջը չէ: Ցեղասպանություն եղել է նաև 1909 թվականին, երբ կատարվեց Ադանայի քրիստոնյաների զագվածային ջարդը: Զանգվածային սպանություններ տեղի են ունեցել նաև Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո: Օրինակ՝ կոտորածը Դերսիմի գավառում, որին զոհ դարձան մինչև 7 հազար քուրդ ալևիներ: Մեզ առաջարկվում է մոռանալ այս ամենի մասին և համարել, որ ոչինչ էլ չի եղել: Իսկ եթե ինչ-որ բան էլ եղել է, ապա այդ ամենի մեղավորն ո՞վ է: Իհարկե Ռուսաստանը: Եթե Ռուսական կայսրությունը չլիներ, ասում են նրանք, ապա հայ և թուրք ժողովուրդները համերաշխ կապրեին:

Ահա պատմության այսպիսի մեկնաբանություն է պարտադրվում հայերին: Փաշինյանի կարծիքով՝ հայ և թուրք ժողովուրդների մերձեցման խոչընդոտներից մեկն էլ Հայ առաքելական եկեղեցին է: Որովհետև եկեղեցին հայերի պետականությունը կորցնելուց հետո միշտ ժողովրդի հոգևոր հիմնասյան դեր է կատարել, նրա ինքնության պահպանության գլխավոր գործոնն է եղել: Հետևաբար նրան պետք է ջախջախել, կոտորել, ինչով էլ հիմա զբաղված է Փաշինյանը:

– Փաշինյանը վերջերս հայտարարեցոր Հայաստանի հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ փչացրել են КГБ-ի գործակալները:

– Այսօր Փաշինյանի ենթակայության տակ է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), որը ժառանգել է Հայկական ԽՍՀ-ի КГБ-ի արխիվները: Նա կարող է կարգադրել այդ ծառայությանը գտնել և հրապարակել դա ապացուցող փաստաթղթերը: Ինչո՞ւ նա մինչև հիմա դա չի արել: Որովհետև այդպիսի փաստաթղթեր չկան և չէին կարող լինել: Այնինչ մի քանի տարի առաջ Հայաստանում հրապարակումներ եղան առ այն, որ Փաշինյանը հավաքագրված է բրիտանական և թուրքական հետախուզություններում:

Եվ Փաշինյանը դա որևէ կերպ չի մեկնաբանել, պարզապես լռել է: Գոյություն ունի թուրք-հայկական հանձնաժողով երկու երկրների հարաբերությունները կարգավորելու համար: Թուրքական կողմից այն գլխավորում է Սերդար Քըլըչը՝ Թուրքիայի նախկին դեսպանը Միացյալ Նահանգներում: Իսկ հայկական կողմից՝ Ռուբեն Ռուբինյանը՝ խորհրդարանի փոխխոսնակը և Փաշինյանի մերձավոր զինակիցներից մեկը: Հայտնի է, որ նա ավարտել է  Լոնդոնի համալսարանական քոլեջը և Լեհաստանի Յագելոնյան համալսարանը (կենսագրությունից երևում է, որ երկու ոսումնական հաստատություններում նա ուսանել է 1-ական տարի- МК):

Բայց ավելի քիչ է հայտնի, որ 2017-2018 թվականներին Ռուբեն Ռուբինյանը զբաղվել է գիտական հետազոտություններով Ստամբուլի քաղաքականության կենտրոնում, որը գործում է Թուրքիայի Սաբանջի համալսարանին (Sabancı Üniversitesi) առընթեր (անգլերեն վիքիպեդիայում այդ տեղեկությունը բացակայում է- МК): Այդ համալսարանը հիմնադրել են թուրք գործարար Հաջի Օմերի (1934 թվականից Սաբանջի ազգանունով) զավակները: Այդ մարդը հարստացել է 1909 թվականի Ադանայի քրիստոնյաների ջարդերի ժամանակ:

Նրա ընտանիքը յուրացրել է զոհերի անձնական ունեցվածքը և ավերված քրիստոնեական (հայկական և հունական) եկեղեցիների սեփականությունը՝ սրբապատկերներ, եկեղեցական սպասք և այլն: Այդ բուհը պատրաստում է ազդեցության գործակալներ և պարզապես գործակալներ, որոնց այնուհետև գործուղում են տարբեր երկրներ: 2018 թվականին՝ «թավշյա հեղափոխության» ժամանակ, Ռուբինյանը հրաշքով հայտնվեց Հայաստանում՝ Փաշինյանի կողքին: Անմիջապես իշխանափոխությունից հետո նա զբաղեցրեց արտգործնախարարի տեղակալի պաշտոնը, թեպետ նախկինում երբեք չէր աշխատել դիվանագիտական ոլորտում, այնուհետև գլխավորեց խորհրդարանի արտաքին կապերի մշտական հանձնաժողովը: 2021 թվականի դեկտեմբերին նա նշանակվեց Հայաստանի հատուկ ներկայացուցիչ երկու երկրների հարաբերությունների կարգավորման  գործերով:

МК-ի ծանոթագրություն.

Նոյեմբերի վերջին Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը տեսաուղերձ հրապարակեց, որում ցույց տվեց փաստաթղթերի փաթեթ և հայտարարեց, որ իր ձեռքի տակ է ԱՄՆ-ի դեսպանության աշխատակիցներից մեկի զեկույցը իր ղեկավարությանը այն մասին, որ 1999 թվականին Նիկոլ Փաշինյանին, որ այն ժամանակ թերթի խմբագիր էր, հավաքագրել է ԱՄՆ-ի հետախուզությունը:

– Փաշինյանի հայցեակարգում կետ կա նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին: Դրանով նա ցանկանում է վերջակե՞տ դնել Ղարաբաղի հարցին:

– Նախ ուզում եմ հիշեցնել, թե ինչ է Ղարաբաղը: Դա փոքր տարածք է, որտեղ ապրում էր 100 հազարից քիչ ավելի մարդ: Բայց Հայրենական մեծ պատերազմի ժամանակ այդ փոքրիկ տարածքը խորհրդային բանակին տվել է 4 մարշալ, նավատորմի մեկ ադմիրալ, Խորհրդային Միության 2 կրկնակի հերոս՝մարշալ Բաղրամյանին և օդաչու Նելսոն Ստեփանյանին, 27 Խորհրդային Միության հերոս: Այդ տարածքում հայերն ապրել են մ.թ.ա. 8-րդ դարից և միշտ այնտեղ մեծամասնություն են եղել: Իսկ Փաշինյանի օրոք նրանք հանկարծ հեռացան այնտեղից:

Ինչո՞ւ: Որովհետև Փաշինյանին իշխանության բերելու խնդիրներից մեկը Լեռնային Ղարաբաղը հանձնելն էր: Որովհետև եթե լիներ անկախ Լեռնային Ղարաբաղը, ապա ոչ մի «Թրամփի անվան երթուղի» էլ չէր լինի: Գալով իշխանության՝ Փաշինյանը երկու տարվա ընթացքում անցկացրեց այսպես կոչված հայկական բանակի «բարեփոխում»: Այդ «բարեփոխման» նպատակը բանակից այն գեներալներին և բարձրաստիճան սպաներին հեռացնելն էր, որոնք կրթություն էին ստացել ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում: Ինչը և հաջողությամբ արեց: Նրանց տեղը եկան թերի պատրաստված կադրեր: Այդպիսով Փաշինյանը դիտավորյալ թուլացրեց հայկական բանակը, որպեսզի պատրաստի պարտությանը Ղարաբաղում:

– Ուզում եք ասել, որ նա «ծախված խա՞ղ» էր խաղում, և Հայաստանի պարտությունը նախապես ծրագրվա՞ծ էր:

– Նրա բոլոր գործողությունները վկայում են այդ մասին: Իհարկե, ես կարծում եմ, որ վաղ թե ուշ պետք էր փակել հակամարտության թեման: Չի կարելի, որ երկու հարևան պետություններ գտնվեն մշտական պատերազմի մեջ: Կարելի էր զիջել այն 5 շրջանները Ղարաբաղի շուրջը, տեղակայել այնտեղ խաղաղապահ ուժեր, շատ բան կարելի էր անել: Կարելի է փոխզիջման գնալ, բայց ոչ կապիտուլյացիայի: Դրանք տարբեր բաներ են:

Աղբյուրը՝ Московский Комсомолец

Leave a Comment