ՀՀ–ն շարունակելու է արդիականացնել ռուսական սպառազինությունը. պաշտպանության նախարար

https://arm.sputniknews.ru/20260113/hhn-sharunakelu-e-ardiakanacnel-rusakan-sparazinutjuny-pashtpanutjan-nakharar-97694886.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/2299/28/22992838_109:0:1529:1065_1920x0_80_0_0_202a0e722b9cdf628da3b1c89a0ea129.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, սուրեն պապիկյան, սպառազինություն

հայաստան, սուրեն պապիկյան, սպառազինություն

Բաժանորդագրվել

Նախարարի խոսքով` ռազմական տեխնիկան հետևողականորեն թարմացվում և ադապտացնում է սպառազինության նոր համակարգերին:

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Հայաստանը շարունակելու է ավելի վաղ ձեռք բերված ռուսական սպառազինության արդիականացումը։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով ռազմական տեխնիկայի տեխնիկական սպասարկման մասին հարցին։

Նրա խոսքով՝ Սու-30 կործանիչների համար կա զինամթերքի բավարար պաշար, միաժամանակ սպասվում են լրացուցիչ մատակարարումներ: Պապիկյանն ընդգծեց, որ այդ ինքնաթիռները մարտական առումով բարձր արդյունավետություն ունեն։

«Սու-30–ները լավ կործանիչներ են, կարծում եմ` կարող են մեծ դեր ունենալ մեր երկրի հակաօդային և տարածքային ամբողջականության պաշտպանության գործում», — հայտարարեց նախարարը։

Պապիկյանն ընդգծեց, որ ՀՀ զինված ուժերը շարունակելու է զինվել նոր, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող տեխնիկայով: Բայց դա չի նշանակում հրաժարվել նախկինում ձեռք բերված սպառազինությունից։

«Մենք շարունակում ենք թարմացնել և ադապտացնել այդ տեխնիկան սպառազինության նոր համակարգերին։ Դա մեր այսօրվա ռեսուրսն է, իսկ արդիականացումը իր հերթին կարող է ունենալ մեծ նշանակություն։ Սա իրենից արժեք է ներկայացնում, և իրենից արծեք ներկայացնող յուրաքանչյուր սպառազինություն կարևոր է մեզ համար»,– ընդգծեց Պապիկյանը։

Նախարարը նաև հիշեցրեց, որ վերջին տարիներին Հայաստանի առանցքային ռազմատեխնիկական գործընկերներից մեկը դարձել է Հնդկաստանը, որտեղից գնվել են համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հրետանային համակարգեր և զենիթահրթիռային համալիրներ: Հայաստանը սպառազինության առանձին տեսակներ է ձեռք բերել նաև Ֆրանսիայից։

Ադրբեջանցին չի ստուգում հայ զինվորին․ Պապիկյանը՝ Սև լճի հատվածում տիրող իրավիճակի մասին

Leave a Comment