
«Մարտական հերթափոխի ժամանակ Սյունիքի դիրքեր բարձրանալիս, մեր սուվերեն տարածքի վրա ինչո՞ւ են ադրբեջանցի սահմանապահները ոտքից գլուխ ստուգում մեր զինծառայողներին. ինչո՞ւ եք թույլ տալիս նման նվաստացում մեր զինծառայողների նկատմամբ»,- ասուլիսի ժամանակ հարց ուղղվեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին:
Նա պատասխանեց. «Դա 2021 թվականի մայիսին ստեղծված իրադրության մասին է: Ձեզ հայտնի Սև լճի մի դիրքի մասին է, որին հասանելիություն, ցավոք, չունենք: Ընտրանքը հետևյալն է՝ կամ պիտի այդ դիրքը թողնենք, կամ՝ անցնենք ադրբեջանական դիրքի կողքով: Սա հստակ է, ես չեմ դրա հեղինակը՝ որպես նախարար, ես չեմ դրա միակ շահառուն…Կա իրականություն, որը հետևյալն է՝ մեր զինվորները անցնում են ադրբեջանական դիրքի կողքով, հերքում եմ՝ չեն ստուգում»: