Ֆիդանը մասնակցել է Գազայի խաղաղության ծրագրի 2-րդ փուլին նվիրված նիստին

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հունվարի 12-ին մասնակցել է Պաղեստինի Գազայի հատվածի խաղաղության ծրագրի երկրորդ փուլի նախապատրաստական աշխատանքերին նվիրված հերթական շրջանակային նիստին:

Թուրքական մամուլում հանդիպումը որակվում է ծայրաhեղ կարևոր և նշվում, որ այն դեկտեմբերին ԱՄՆ-ի Մայամի քաղաքում անցկացված առաջին նմանատիպ քննարկման շարունակությունն է:

Տեղեկության համաձայն՝ նիստին մասնակցել են նաև պաշտոնյաներ ԱՄՆ-ից, Եգիպտոսից և Կատարից:

Հավելենք, որ տեղեկությունների համաձայն՝ Գազայի հրադադարի համաձայնագրի 2-րդ փուլը կհայտարարվի այս ամսվա՝ հունվարի կեսերին, չնայած առկա բազմաթիվ խոչընդոտներին։

Աղբյուր՝ Ermenihaber

Leave a Comment