
Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ին աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով։ Հայտնում է ՀՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Հանրապետության տարածքում հունվարի 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 13-ի գիշերն՝ առանձին շրջաններում, 13-ի կեսօրից հետո դեպի երեկո, 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան՝ շրջանների մեծ մասում, 14-ի ցերեկը և 15-ին՝ առանձին շրջաններում, սպասվում են տեղումներ․ 13-ի ցերեկը նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի, 13-ի երեկոյան ժամերից ողջ հանրապետությունում՝ ձյան տեսքով։
Հունվարի 13-14-ին առանձին հատվածներում ձյան տեղումները կլինեն զգալի, լեռնային առանձին վայրերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Երևանում հունվարի 14-ի ցերեկը, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունվարի 13-ի ցերեկը սպասվում է ձնախառն անձրև և անձրև, 13-ի երեկոյան, 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան՝ ձյուն։