Իրանի շահի թագաժառանգ Ռեզա Փահլավին ներկայացրել է Իրանում իշխանության փոխանցման ծրագիրը


Միջազգային


Իրանի շահի թագաժառանգ Ռեզա Փահլավին հայտարարեց իշխանության փոխանցման ծրագրի մշակման մասին, որը կոչվում է «Իրանի բարգավաճման նախագիծ»։

Այն նախատեսում է ընտրությունների անցկացում ներկայիս կառավարության տապալումից հետո։ Փահլավին հայտարարեց, որ ծրագրի առաջին փուլը 180 օրով արտակարգ դրություն հայտարարելն է։ Այս միջոցառումը, նրա խոսքով, կապահովի ծառայությունների և անվտանգության շարունակականությունը։ Դրանից հետո նախատեսվում է կայունացման փուլ, որը նախատեսում է անհրաժեշտ ծառայությունների մատուցում և տնտեսական վստահության վերականգնում։

Դրան կհաջորդեն համազգային ընտրություններ։ «Մենք արդեն ունենք ծրագիր: Մենք տարիներ շարունակ պատրաստվել ենք այս պահին… Սա այն նախագիծն է, որը ես ղեկավարում եմ, և այն ներկայացնում է Իրանի տնտեսական վերականգնման և միջազգային հանրությանը նրա վերաինտեգրման ճանապարհային քարտեզ։ Մենք արդեն ունենք ավելի քան 100 փորձագետ, ինչպես տեղական, այնպես էլ միջազգային, որոնք ներգրավված են նախագծի մշակման գործում», – ասել է Փահլավին իտալական «Corriere della Sera» թերթին տված հարցազրույցում։

Թագաժառանգի խոսքով՝ ազատ Իրանը կարող է բարգավաճ լինել. երկիր, որը առևտուր է անում աշխարհի հետ,կատարում  է ներդրումներ, ստեղծում աշխատատեղեր և իր երիտասարդությանը տալիս է ապագա, այլ ոչ թե ստիպում է նրանց արտագաղթել:

 


Leave a Comment