Նրա խոսքով, շատ են քննադատություններն այն մասին, որ պաշտպանության ոլորտին տրամադրվում են քիչ ծախսեր, պակաս ծախսեր, սակայն այս թվերը խոսուն են

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի․/ԱՌԿԱ/․ 2025թ․–ին պաշտպանության ոլորտի ծախսերը եղել են 664 մլրդ դրամ, այն է`1 մլրդ 741 մլն 604 հազար դոլար, մինչդեռ 2018 թ․-ին այդ ծախսերը կազմել են 245 միլիարդ դրամ։
Այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ 2018 թ․–ի համեմատ պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1,1 մլրդ դոլարով
Նրա խոսքով, շատ են քննադատություններն այն մասին, որ պաշտպանության ոլորտին տրամադրվում են քիչ ծախսեր, պակաս ծախսեր, սակայն այս թվերը խոսուն են։
«Ես ուզում եմ, որ սրա վրա ակցենտ դնելով շարունակենք 2025 թվականը համարել գերարդյունավետ տարի պաշտպանական ոլորտում», – ասաց Պապիկյանը։
Նախարարի կարծիքով՝ 2025 թվականին ոլորտը մեծապես շահել է։