Թրամփի ուղերձն՝ իրանցի ցուցարարներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ արեց Իրանում ցուցարարներին գրավել կառավարական շենքերը և ասաց, որ չեղարկել է իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները մինչև ցուցարարների «անիմաստ սպանությունները» չդադարեն։

«Իրանցի հայրենասերներ, շարունակեք բողոքել՝ գրավեք կառավարական շենքերը։ Պահպանեք մարդասպանների և բռնաբարողների անունները։ Նրանք ծանր գին կվճարեն։ Ես չեղարկել եմ իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները մինչև ցուցարարների անիմաստ սպանությունները չդադարեն։ Օգնությունը ճանապարհին է։ Դարձրեք Իրանը կրկին մեծ», – գրել է նա։

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Իրանում սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի 28-ին։ Խանութպաններն ու ուսանողները դուրս են եկել փողոցներ՝ դժգոհ լինելով կառավարության գործողություններից՝ արժույթի կտրուկ անկման և գների կտրուկ աճի հետևանքով։ Հետագայում բողոքի ցույցերը տարածվել են տասնյակ քաղաքներում։

Ավելի վաղ Iravaban.net-ը գրել էր, որ Reuters-ի տվյալներով՝ անկարգությունների ընթացքում զոհվել է մոտ 2000 մարդ։

Leave a Comment