Պապիկյանն աշխատանքից ազատել է ՊՆ-ում աշխատող բոլոր նրանց, ում զավակներն ունեն այլ երկրի քաղաքացիություն




 

Հայկական ժամանակ. «Գաղտնիք չէ, որ մեր հասարակության մեջ արմատավորված մի վատ ավանդույթ կա․ յուրաքանչյուր «պատվախնդիր» ծնող ամեն ինչ անում է, կաշվից դուրս է գալիս, ամեն խարդախության մեջ պատրաստ է մտնել, որպեսզի արու զավակին ազատի զինծառայությունից:


 


Այս մասին 2025-ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ որոշ ժամանակ այս երևույթը նույնիսկ ընկալվել է որպես սոցիալական կարգավիճակի մասին հայտարարություն։


 


«Սա համարում եմ ամենախայտառակ բանը, որ մեր հասարակության մեջ առկա է»,- ասել է Պապիկյանն ու տեղեկացրել, որ վերջին մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատել է ՊՆ համակարգում աշխատող բոլոր այն ծնողներին, որոնց զավակներն ունեն այլ երկրի քաղաքացիություն։


 


«Անմեղության կանխավարկածը հաշվի առնելով՝ դա չեմ կարող տարածել «հիվանդություն» ունեցողների նկատմամբ, բայց ամեն դեպքում կասկածի որդը շարունակում է ինձ ճնշել, որպեսզի նրանց նկատմամբ նույնպես ուշադիր լինեմ»,-ասել է Պապիկյանը։


 


Նրա խոսքով՝ խնդիրը հանրային բնույթ ունի և պահանջում է համակարգային լուծումներ։


 


 


Leave a Comment