Ադրբեջանի ծախսերը իմ խնդիրը չեն․ մենք չենք պատրաստվում մտնել մրցավազքի մեջ․ Պապիկյան

Հայաստանը չի պատրաստվում մտնել սպառազինության մրցավազքի մեջ Ադրբեջանի հետ

Ադրբեջանի ծախսերը իմ խնդիրը չեն․ մենք չենք պատրաստվում մտնել մրցավազքի մեջ․ Պապիկյան


ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի պաշտպանական ծախսերի ավելացմանը և հայտնել, որ Հայաստանը չի պատրաստվում մտնել մրցավազքի մեջ։


«Իմ տեղեկություններով Ադրբեջանը նույնպես կրճատել է ծախսերը, բայց Ադրբեջանի ծախսերը իմ խնդիրը չեն։ Ես կխոսեմ մեր ծախսերի մասին։ Ինչպես նշեցի, վերջին 3 տարիների ընթացքում էապես փոխվել է Զինված ուժերին հատկացվող դրամական միջոցների թիվը», – ասաց Պապիկյանը։ 


Նախարարը հայտնեց նաև, որ վերջին տարիներին ձեռք բերված սպառազինության և ռազմական տեխնիկայի նորագույն նմուշները լուրջ ձեռքբերումներ են, և չի կարելի սրա հետ հաշվի չնստել։


 


 


Leave a Comment